Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ.

«Շատ հավանական է՝ Մանվել Գրիգորյանը նորից կալանավորվի». նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյան

342
Շաբաթ, 12 հունվարի, 2019 թ., 15:35
«Շատ հավանական է՝ Մանվել Գրիգորյանը նորից կալանավորվի». նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյան

«Խնդրում եմ՝ երթով շարժվենք Էջմիածին, բոլոր հարցերը քննարկենք, սա հարցի լուծման տարբերակ չէ: Հիմա բացում ենք օդանավակայանի ճանապարհը, քայլելով գնում ենք Էջմիածին, քանի որ Մանվել Գրիգորյանի դեմ պայքարն այս ձևով արդյունավետ չէ: Եկեք գնանք, հարցը քննարկենք»,- դիմելով էջմիածինցիներին՝ ասաց նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանը: «Երկուշաբթի տեղի է ունենալու դատը և հավանական է, որ դատախազության բողոքը բավարարվի, ու Մանվել Գրիգորյանը նորից կալանավորվի: Դրա համար առաջարկում եմ բողոքի ակցիան կազմակերպեք դատարանի շենքի դիմաց՝ երկուշաբթի»,- շարունակեց նա:

Տեսանյութը՝ 1in.am-ի