Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ.

Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ

188
Շաբաթ, 12 հունվարի, 2019 թ., 14:25
Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ

Հունվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն