Փարիզում հզոր պայթյուն է որոտացել. կան տուժածներ
3262
Շաբաթ, 12 հունվարի, 2019 թ., 13:10
![]() Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում այսօր հզոր պայթյուն է որոտացել: Դեպքը տեղի է ունեցել Տրեվիզ փողոցում Փարիզի ժամանակով առավոտյան ժամը 9-ին: Այրվել է հացաբուլկեղենի խանութը, հաղորդում է BFMTV-ն: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ կան տուժածներ: Դեպքի վայր են ժամանել փրկարարները: Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունի պատճառ կարող էր դառնալ գազի արտահոսքը: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նշվում է, որ դեպքը կապ չունի «դեղին բաճկոնավորների» հերթական բողոքի ակցիայի հետ, որը կանցկացվի այսօր Փարիզում:
Փարիզում հզոր պայթյուն է որոտացել. կան տուժածներ |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52




