Երևան`   -2 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ.

Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները պատրաստվում են ավտոերթ անցկացնել

145
Շաբաթ, 12 հունվարի, 2019 թ., 12:15
Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները պատրաստվում են ավտոերթ անցկացնել

«Ընդամենը խնդրում ենք՝ ճանապարհ տալ, որ մեքենաները դուրս բերենք, ինչո՞ւ չեք թողնում»,- դիմելով ոստիկաններին՝ ասացին Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքող երիտասարդները:

«Մենք տեղեկություն ունենք, որ ուզում եք փակել Երևան-Էջմիածին ճանապարհը»,- ասացին իրավապահները:

«Մենք պլանավորում ենք Էջմիածնում ավտոերթ անել»,- նշեցին հավաքված էջմիածինցիները:

Ոստիկանները հայտարարեցին, որ ավտոերթի մասին քաղաքապետարանը իրազեկված չէ։ Ի պատասխան՝ ակցիայի մասնակից Ջիվան Աբրահամյանը զանգահարեց Էջմիածնի քաղաքապետին և տեղյակ պահեց, որ Էջմիածնում ավտոերթ են ցանկանում իրականացնել։

Իրավապահների ու ցուցարարների միջև, կարծես, համաձայնություն ձեռք բերվեց: