Երևան`   -2 °C
Այսօր`   Կիրակի, 20 հունվարի, 2019 թ.

Երիտասարդը սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Հաղթանակի կամրջից

110
Շաբաթ, 12 հունվարի, 2019 թ., 10:20
Երիտասարդը սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Հաղթանակի կամրջից

Հունվարի 12-ին, ժամը 05:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (երիտասարդ տղամարդ) սպառնում է ինքնասպան լինել նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին կանխել են Ա. Ե-ի (ծնված 1980թ.) ինքնասպանության փորձը: Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին: