Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.

«Նա պարտավոր է իր միջոցներով վերականգնել շուկայի նախկին տեսքը». Վարդան Հակոբյան

308
Շաբաթ, 12 հունվարի, 2019 թ., 05:05
«Նա պարտավոր է իր միջոցներով վերականգնել շուկայի նախկին տեսքը». Վարդան Հակոբյան

Դիրիժոր Վարդան Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանի ավագանիում ներկայացվածներին հիշեցնեմ՝ լֆիկ անունով մեկը, հանցավոր կերպով, տիրացել է հուշարձան հանդիսացող Ծածկած շուկային, աղճատելով այն վերածել է սուպերմարկետի, բնականաբար ոչ մի օրինական փաստաթուղթ չի կարող սույն սուբյեկտն ունենալ՝ հուշարձանը առևտրի սրահ սարքելու համար։ Ըստ օրենքի նա պարտավոր է իր միջոցներով վերականգնել այն նախկին տեսքի ու վերադարձնել հանրությանը։ Սպասում եմ արձագանքների։ Սա թող լինի առաջին լուրջ փորձաքարը ձեզ համար»։