ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Լուկաշենկոյի սպառնալիքներին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է «միակ դաշնակցի կորստի» մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը: «Բելառուսը մեր հուսալի դաշնակիցն է, գործընկերը: Մինսկի հետ ռազմավարական համագործակցության ընդլայնումը կասկածի տակ չի դրվում»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան: Նա հավելել է, որ ինտեգրման հարցերով զբաղվում է ռուս-բելառուսական աշխատանքային խումբը, իսկ կոնկրետ հարցերով պրոֆիլային գերատեսչությունների մակարդակով երկխոսություն է ընթանում: Նշենք, որ նախօրեին Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է կորցնել «իր միակ դաշնակցին», եթե հրաժարվի Ռուսաստանում հարկային մանևրի համար բելառուսական կողմին փոխհատուցում տրամադրելուց, որը նավթի արտահանման տուրքի աստիճանական զրոյականացում և օգտակար հանածոյի արդյունահանման հարկի բարձրացում է ենթադրում: Այդ միջոցները, ինչպես ակնկալվում է, կհանգեցնեն Բելառուսի համար ռուսական նավթի արժեքի ավելացման: Ավելի վաղ ՌԴ կառավարությունը հայտնել էր, որ փոխհատուցման շուրջ որևէ համաձայնության չկա: Իսկ այսօր Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ երկու երկրների հարաբերությունների բարելավման շուրջ բանակցություններ են վարում ԱՄՆ Պետքարտուղարության հետ: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00