«Ռուսաստանի հայերի մուտքի արգելքն Ադրբեջան կոպիտ խախտում է». Զախարովա
Ազգային պատկանելությամբ Ադրբեջանից Ռուսաստանի քաղաքացիների արտաքսումն իրավունքների կոպիտ խախտում է: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այդ երկիր հայերի մուտքի արգելքի հետ կապված բողոքների մասին հարցին: Ավելի վաղ՝ 2018թ. դեկտեմբերի 29-ին, Ռուսաստանի քաղաքացի Քրիստինե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ 13 ժամ է անցկացրել Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում: Նա ցանկացել է իր ընկերների հետ ամանորյա տոները նշել Ադրբեջանում, սակայն անձնագրային բաժնում նրան անմիջապես կանգնեցրել են: Նա նաև հայտնել է, որ թույլ չեն տվել Բաքու մուտք գործել ևս մեկ ընտանիքի՝ հարազատներից մեկի հայկական ազգանվան պատճառով: «Սոցցանցերում տոների ընթացքում բազմաթիվ հաղորդագրություններ եմ տեսել, նախկինում ևս նման հաղորդագրություններ են տարածվել: Մշտապես այդ հարցն ուղղել ենք ադրբեջանական կողմին՝ ասելով, որ նման դեպքերը, ցավոք, դառնում են ավանդույթ, և դրանք ճիշտ չեն»,- ասել է Զախարովան: ՌԴ ԱԳՆ-ի տվյալներով՝ անցած տարի ազգային պատկանելությամբ Ադրբեջան մուտքի արգելքի առնվազն 16 դեպք է գրանցվել: «Այդ փաստերը, մեր տեսանկյունից, ՌԴ քաղաքացիների իրավունքի կոպիտ խախտում են»,- նշել է Զախարովան: Նրա խոսքով՝ դրանք հակասում են ռուս-ադրբեջանական պայմանագրերի և համաձայնությունների տառին և ոգուն: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00