Երևան`   -2 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ.

Հայտնի է ԱԺ փոխնախագահի՝ ԲՀԿ-ի թեկնածուն

135
Ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ., 14:40
Հայտնի է ԱԺ փոխնախագահի՝ ԲՀԿ-ի թեկնածուն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նշվում է, որ քննարկվել են 7-րդ գումարման Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը: