Խոզի գրիպի պատճառով Աբխազիան և Հարավային Օսիան փակել են Վրաստանի հետ սահմանը
2952
Ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ., 14:45
Աբխազիան և Հարավային Օսիան զգուշավորության միջոցներ են ձեռնարկել՝ կապված Վրաստանում 13 մարդու կյանք խլած խոզի գրիպի համաճարակի հետ: Վրացական Interpressnews գործակալության հաղորդմամբ՝ Հարավային Օսիայում որոշել են փակել սահմանն այսօրվանից, որպեսզի կանխվի գրիպի տարածումը: Ընդ որում, չի նշվում, թե երբ կբացվի այդ սահմանը: Իսկ ինչ վերաբերում է Աբխազիային, տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ սահմանապահները նախազգուշացրել են կոշտ միջոցների սահմանման մասին՝ մինչև հունվարի 25-ը: Վրաստանում հիվանդությունների կանխարգելման կենտրոնում էլ հայտնել են, որ H1N1 վիրուսն արդեն 13 մարդու կյանք է խլել, սակայն «իրավիճակն արտակարգ չի համարվում»: Միևնույն ժամանակ, հայտարարվել է, որ դպրոցներում և մանկապարտեզներում արձակուրդները երկարաձգվել են մինչև հունվարի 21-ը: |
Երևանում հայտնաբերվել է 24-ամյա երիտասարդի դի, կողքին՝ ինքնաձիգ
5700:54«Անհայտ անձը քարով հարվածել է 45 համարի երթուղին սպասարկող ավտոբուսին»․ Գեղամ Ասատրյան
88Երեկ, 15:00Ջրասույզները դուրս են բերել կործանված ինքնաթիռի սև արկղերից մեկը
163Երեկ, 13:54Կործանված ինքնաթիռում առնվազն 14 գեղասահորդներ են եղել
177Երեկ, 13:19Վաշինգթոնի ավիավթարից մահացել են գեղասահքի աշխարհի չեմպիոններ
215Երեկ, 11:43Վաշինգթոնում գետից դուրս են բերվել ավիավթարի 18 զոհերի մարմիններ (տեսանյութ)
280Երեկ, 09:49