Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

1436
Ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ., 12:15
Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկած նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը հետաձգվեց: «Դատական նիստը չկայացավ այն պարզ պատճառով, որ պաշտպանական կողմը դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի օրինակը չէր ստացել և հնարավորություն չէր ունեցել գրավոր առարկություն պատրաստելու համար: Դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 17-ը՝ ժամը 12:00-ն»,- այս մասին լրագրողներին հայտնեց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: