Երևան`   +29 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ.

«Արդյոք այդ հանգամանքը բավարա՞ր է նրան ազատ արձակելու համար». Դերենիկ Մալխասյան

177
Ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ., 10:35
«Արդյոք այդ հանգամանքը բավարա՞ր է նրան ազատ արձակելու համար». Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը անդրադարձել է սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու լուրերին՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Կա դատարանի վճիռ, որ Մհեր Ենոքյանը դաժան մարդասպան է։ Կա տեսանյութ, որտեղ այդ տղան խոստովանում է հանցանքը։ Կա տեղեկություն, որ այդ տղան տարիներ անց իրեն անմեղ է համարում։ Կա Արդարադատության նախարարության համապատասխան հանձնաժողով, որն անհայտ հիմքերով որոշել է ներում շնորհել ցմահ դատապարտված մարդասպանին, ով իրեն անմեղ է համարում։ (Թե այս դեպքում ներում շնորհել ի՞նչ է նշանակում, երևի հանձնաժողովը կիմանա)։ Ինչքան տեղյակ եմ, գործը կարող է նորից քննվել, եթե ի հայտ են գալիս նոր հանգամանքներ։ 20 տարուց ավել է անցել, բայց, ինչքանով որ տեղյակ եմ, դեռ գործի հետ կապված նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել։ Դատարանի որոշումով ցմահ դատապարտված մարդասպանը հասցրել է կրթվել ու մեդիադաշտի միջոցով որոշակի դրական իմիջ ձևավորել։
Արդյո՞ք այդ հանգամանքը բավարա՞ր է նրան ազատ արձակելու համար»։

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը 20 տարեկանում մեղադրվել է համակուրսեցու սպանության մեջ՝ դատապարտվելով գնդակահարության: