Երևան`   -2 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ.

«Ուզում եմ հավատալ, որ դա ոչ թե թերություն, այլ` արժանիք է». Արամ Սարգսյան

133
Ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ., 14:10
«Ուզում եմ հավատալ, որ դա ոչ թե թերություն, այլ` արժանիք է». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր 7-րդ գումարման Աժ պատգամավորներն ստացան մանդատները: Շնորհավորում եմ բոլորին ու հատկապես նրանց, որ առաջին անգամ են ընտրվել ու լի են հավատով ու եռանդով, որ մեր Հայաստանում կարողանալու են իրականացնել իրենց ծրագրերն ու երազանքները: Ասում են՝ անծանոթների խորհրդարան է: Ուզում եմ հավատալ, որ դա ոչ թե թերություն, այլ՝ արժանիք է: Եվ ուզում եմ հավատալ, որ 21-րդ դարում առաջին համաժողովրդական ընտրության արդյունքներով ձևավորված Ազգային ժողովի պատգամավորները կարդարացնեն իրենց հետ կապված հույսերն ու հավատը և 7-րդ գումարման Աժ-ն սկիզբ կդնի բազում ավանդույթների, որ կամրապնդեն ժողովրդավարությունը Հայաստանում»: