Երևան`   -2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ.

ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

75
Ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ., 10:10
ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Հունվարի 11-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզի Սիփան և Ավշեն գյուղերից դեպի Մ-3 ավտոճանապարհ տանող հատվածները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Ապարան-Արագած, Սպիտակ-Վանաձոր, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։