Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 23 մարտի, 2019 թ.

Երևանում տղամարդը շան բուժման համար գումար չունենալու պատճառով կտրել է ձեռքի երակները

181
Ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ., 00:00
Երևանում տղամարդը շան բուժման համար գումար չունենալու պատճառով կտրել է ձեռքի երակները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 10-ին, արտակագր դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:35-ի սահմաններում արտակարգ իրավիճաների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի շենքերից մեկի բնակարանում մի քաղաքացի ինքնավնասում է արել՝ դանակով կտրելով ձեռքի երակները:

Պարզվել է, որ նշված տան բնակիչ, 54-ամյա Վարդան Դ.-ն նշված բնակարանից երակների կտրված ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկներն էլ հիվանդանոց մեկնած իրավապահներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Ըստ նախնական տեղեկությունների՝ իրավապահներին կատարվածի մասին ահազանգել է Վարդան Դ.-ի 22-ամյա որդին և իրավապահներն ունեն տեղեկություններ, որ հայրը այդ քայլին է դիմել, քանի որ շան վիրահատման համար գումար չի կարողացել ճարել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: