Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ.

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել. ԶԼՄ-ներ

202
Հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ., 20:25
Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել. ԶԼՄ-ներ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել:

Նույն այդ տեղեկություններով, նախկին նախարարը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 300. 1 հոդվածի հատկանիշներով (Սահամանադրական կարգը տապալելը):

ՀՔԾ-ից, սակայն, տեղեկությունը չեն մեկնաբանել:

Սեյրան Օհանյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց, թե ինքը հեռախոսով հարցազրույց չի տալիս: «Դիմեք իրավապահներին, ես չեմ ուզում պատասխանել»,- ասաց նախկին նախարարը:

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը 2008 թվականին ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում: