Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ.

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Էդմոն Մարուքյանը, քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանը

233
Հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ., 17:35
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Էդմոն Մարուքյանը, քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը տեղեկացնում է, որ սույն թվականի հունվարի 10-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատգամավորական մանդատները ստանձնելուց հետո գումարել է առաջին նիստը։ «Նիստի ընթացքում ընդունվել է խմբակցության Կանոնադրությունը, որը հռչակում է խմբակցության աշխատանքի ընդհանուր սկզբունքները, պատգամավորի, պատգամավորի օգնականների և փորձագետների իրավունքներն ու պարտականությունները։ Խմբակցությունը միաձայն որոշում է ընդունել որպես խմբակցության ղեկավար ընտրել Էդմոն Մարուքյանին և խմբակցության քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանին։ Ստորագրվել է նաև Մանե Թանդիլյանին որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու որոշման արձանագրությունը»,- հայտնում է Անի Սամսոնյանը։