Խադիջա Իսմայիլովան շահել է ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դեմ ներկայացրած դատական գործը
Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան շահել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Ադրբեջանի դեմ ներկայացրած դատական գործը, հաղորդում է «Эхо Кавказа» պարբերականը: ՄԻԵԴ-ն այսօր քննել է լրագրողի բողոքի՝ կապված իր անձնական կյանքի իրավունքների խախտման հարցով ոչ արդյունավետ հետաքննության անցկացման հետ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքների բացահայտումից հետո Ադրբեջանը 2012թ. լրագրողին շանտաժի էր ենթարկել՝ հրապարակելով նրա անձնական կյանքի մասին տեսագրությունները: Անանուն նամակով լրագրողից պահանջել էին դադարեցնել հետաքննությունը: Դրանից հետո իշխանամետ կայքերը հոդվածներ էին հրապարկել, որում լրագրողին մեղադրում են ոչ պրոֆեսիոնալ լինելու համար: ՄԻԵԴ-ի վճռով՝ Իսմայիլովան 15 հազար եվրո փոխհատուցում կստանա և ևս 1750 եվրո՝ դատական ծախսերի համար: Իսմայիլովան հետաքննական լրագրությամբ է զբաղվում 2005-ից: Ալիևների ընտանիքի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի մասին նա հետաքննությունների շարք էր հրապարակել 2010-2012թթ.: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00