Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց

1228
Հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ., 14:30
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Ռոբերտ Քոչարյանի գրավի միջնորդությունը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ է հայտնել: ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց. «Դատավորն ինքնաբացարկ է հայտնել, հիմնավորումները հայտնի չեն, այսօր՝ օրվա ավարտին որոշումն ըստ դատարանի կհանձնեն, որից հետո կկարողանանք գնահատական տալ: Իմ կարծիքով արդարադատությունից խուսափելու մասին է խոսքը գնում, որովհետև որևէ նոր բան, ինչը երեկ հնչեցվել է, չկար և բոլոր հանգամանքները հայտնի էին դատարանին դեռևս միջնորդությունը տալու ժամանակ»:

Օրբելյանն ասաց՝ իրենց նպատակն է, որպեսզի միջնորդությունը հնարավոր մեղմ ժամկետում քննվի:

Դատական հաջորդ նիստը կնշանակվի այն ժամանակ, երբ տվյալ գործը կմակագրվի մեկ այլ դատավորի։