Երևան`   +30 °C
Այսօր`   Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ.

18 տարին լրացած որդեգրված անձն իրավունք ունի իր կենսաբանական ծնողների մասին տվյալներ իմանալ

185
Հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ., 11:35
18 տարին լրացած որդեգրված անձն իրավունք ունի իր կենսաբանական ծնողների մասին տվյալներ իմանալ

Գործադիրը քննարկում է «Տասնութ տարին լրացած որդեգրված անձին իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» նախագիծը: Ըստ նախագծի՝ պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների՝ ի դեմս ՔԱԿԳ մարմինների, կողմից 18 տարին լրացած որդեգրված անձանց՝ վերջիններիս կողմից ներկայացված դիմումի հիման վրա, տրամադրվելու են տեղեկանքներ իրենց որդեգրման փաստի, որը ներառում է որդեգրվածի՝ մինչև որդեգրումը անվան, հայրանվան, ազգանվան, ծննդյան ժամանակի, ծննդյան վայրի, ինչպես նաև իրենց կենսաբանական ծնողների անձնական տվյալների մասին, այդ թվում՝ ազգության, արյան խմբի, հիվանդությունների մասին տեղեկատվություններ: Կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվելու են միայն ծնողների՝ իրենց տվյալները որդեգրված երեխային տրամադրելու համաձայնության առկայության դեպքում: Որդեգրվածը կարող է ցանկություն հայտնել ծանոթանալ միայն ծնողների հիվանդությունների, ազգության, քաղաքացիության և այլ տեղեկություններին՝ առանց նրանց նույնականացման: