«Թյուր տպավորություն կա, որ ուզում ենք խաչ քաշել Սփյուռքի նախարարության վրա». Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստի սկզբում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ կառավարության կազմի ու կառուցվածքի վերաբերյալ հետագա փոփոխություններին. «Գիտեք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել ենք, որ կառավարության կառուցվածքը պետք է փոխվի, նախարարությունների թիվը՝ կրճատվի: Այս պրոցեսի իմաստը և նպատակն ամենևին էլ փող խնայելը չէ. նպատակն է՝ բարձրացնել պետական կառավարման մարմինների արդյունավետությունը: Այս առումով շատ լուրջ աշխատանք է սպասվում, քննարկումներն ընթացքի մեջ են»: Փաշինյանը խոսեց նաև Սփյուռքի նախարարության մասին. «Թյուր տպավորություն կա, որ ուզում ենք խաչ քաշել նախարարության վրա, բայց խնդիրը հստակ է՝ սփյուռքի հետ կառավարության հարաբերությունները դարձնել առավել արդյունավետ ու այդ առումով որոշակի մոդել ունենք, որը ենթադրում է, որ սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի: Առաջիկայում քննարկումներ կունենանք այս մոդելի վերաբերյալ սփյուռքի մեր հայրենակիցների հետ»: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36