Երևան`   +26 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.

ՀՀ տարածքում երկրաշարժ չի սպասվում. ԱԻՆ

168
Հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ., 09:50
ՀՀ տարածքում երկրաշարժ չի սպասվում. ԱԻՆ

Համացանցում լուրեր են շրջանառվում, իբր ուժեղ երկրաշարժ է սպասվում Հայաստանի տարածքում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար: Այդպիսի լուրեր հաճախ են հայտնվում համացանցում՝ նպատակ հետապնդելով ստեղծել խուճապային տրամադրություններ: