Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը երեք ամիս կցուցադրվեն Ստամբուլի «Պերա» թանգարանում
Ստամբուլի «Պերա» թանգարանում բացված «Փարաջանով, Սարգիս» ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվում է «Ապստամբ պատկերներ․ Սերգեյ Փարաջանով» ծրագիրը։ Ermenihaber-ի փոխանցմամբ, Փարաջանովի ֆիլմերը ներկայացնող ծրագիրը հանդիսատեսին հասանելի կլինի երեք ամիս շարունակ։ Ծրագիրը մեկնարկել է հունվարի 9-ին և կտևի մինչև մարտի 17-ը։ Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն հանճարեղ կինոռեժիսորի այնպիսի գործերը, ինչպիսիք են «Անդրիեշ», «Առաջին տղա», «Ուկրաինական ռապսոդիա», «Ծաղիկ քարի վրա», «Մոռացված նախնիների ստվերները», «Հակոբ Հովնաթանյան», «Սուրամի ամրոցի լեգենդը»․ «Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով», «Աշուղ ղարիբ» աշխատանքները։ Ծրագրում տեղ են գտել նաև Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակներ»-ը, Ռոն Հոլլովեյի «Փարաջանով․ ռեքվիեմ» փաստագրական ֆիլմն ու Պատրիկ Կազալի «Սերգեյ Փարաջանով․ ապստամբը» ֆիլմը։ |
«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ (տեսանյութ)
140Երեկ, 21:13«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք՝ ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
129Երեկ, 20:54«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
12124.04.2024, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
13322.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16521.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14321.04.2024, 19:54