Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.

Ղազախստանի ներքին գործերի նախարարը հանդիպել է ՀՀ դեսպանի հետ

186
Հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ., 01:10
Ղազախստանի ներքին գործերի նախարարը հանդիպել է ՀՀ դեսպանի հետ

Ղազախստանի ներքին գործերի նախարարությունում հունվարի 9-ին տեղի է ունեցել ՆԳ նախարար Կալմուհանբեթ Քասիմովի հանդիպումը այդ երկրում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև հասարակական կարգի ու անվտանգության պահպանման ոլորտներում հայ-ղազախական համագործակցության ներկա իրավիճակի ու զարգացման հեռանկարների շուրջ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ փոխգործակցության ամրապնդումը փոխշահավետ ուղղություններով:

Ինչպես հայտնում է Ղազախստանի ՆԳՆ կայքը, հանդիպումն անցել է փոխըմբռնման և կառուցողական երկխոսության մթնոլորտում: