Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ռուս փորձագետները բարդություններ են կանխատեսել ՀԱՊԿ-ում՝ Հայաստանի պատճառով

1068
Չորեքշաբթի, 09 հունվարի, 2019 թ., 16:10
Ռուս փորձագետները բարդություններ են կանխատեսել ՀԱՊԿ-ում՝ Հայաստանի պատճառով

ՄԳԻՄՕ-ի «Եվրասիական ռազմավարություն» քոնսալթինգային գործակալությունը ներկայացրել է 2019թ. միջազգային միտումների առանցքային կանխատեսումը: Ըստ ռուս փորձագետների՝ հարկ է սպասել աշխարհաքաղաքական նոր սադրանքների, պատժամիջոցների և համաշխարհային տնտեսական վիճակի վատթարացման: Նրանց խոսքով՝ 2019-ին բարդություններ են կանխատեսում ՀԱՊԿ-ում՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության պատճառով, գրում է «Коммерсант»-ը:

«Անորոշություններով լի աշխարհում դաշնակցային պարտավորությունների իրավական երաշխիքները քիչ են գնահատվում: Բազմակողմ միությունների փլուզումը շարունակվում է: Կարծում ենք, որ դա կազդի ՆԱՏՕ-ի, ինչպես նաև ռուսական միությունների՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի վրա»,- նախազգուշացնում են փորձագետները:

Նրանց կարծիքով՝ ՀԱՊԿ-ում բարդություններ են սպասվում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության, իսկ ԵԱՏՄ-ում՝ Բելառուսի հատուկ դիրքորոշման պատճառով: