Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

1144
Չորեքշաբթի, 09 հունվարի, 2019 թ., 15:30
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև վաղը՝ ժամը 14:00-ն, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը: «Դատախազությունն ու քննիչն ինքնաբացարկի դիմում ներկայացրեցին դատավորին, քննարկվեց հարցը, պաշտպանական կողմն առարկեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Եթե դատավորը որոշեց ինքնաբացարկ հայտնել, վաղվա նիստը տեղի չի ունենա, եթե որոշեց չհայտնել, վաղը գրավի հարցի քննությունը կշարունակվի»,- ասաց Ալումյանը:

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը: