Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Արմեն Բիլյանը պետք է արդարացվի». Զարուհի Փոստանջյան

1096
Չորեքշաբթի, 09 հունվարի, 2019 թ., 12:25
«Արմեն Բիլյանը պետք է արդարացվի». Զարուհի Փոստանջյան

Զարուհի Փոստանջյանը «Սասնա ծռեր» խմբի գործով ներգրավվել է որպես ամբաստանյալներ Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպան։ «Իմ հարաբերություններն իրենց հետ և ընկերական են, և գործընկերային: Իրենք ինձ դիմել են, ես էլ ներկայացնում եմ: Ի սկզբանե ասել եմ, որ նրանք անմեղ են: Մեղադրանքներն անհիմն են, կոնկրետ Արմեն Բիլյանի մասին է խոսքը. նա պետք է արդարացվի»,- նշել է Փոստանջյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մոտ մեկ ամիս առաջ փաստաբանական գրասենյակ է բացել: