Երևան`   +32 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.

«Այդ իրականություն դարձած երազանքը կցնդի, եթե ՀՀ-ում շարունակվի տգիտության շքերթը». Վասակ Դարբինյան

203
Հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ., 07:05
«Այդ իրականություն դարձած երազանքը կցնդի, եթե ՀՀ-ում շարունակվի տգիտության շքերթը». Վասակ Դարբինյան

Լրագրող Վասակ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանում այժմ արդեն հարկավոր է իրականացնել տնտեսական հեղափոխություն: Հրաշալի է: Համաձայն եմ: Ճիշտ է ասում:
Իսկ ես ասում եմ՝ զուգահեռաբար կամ գուցե առաջնահերթ՝ Հայաստանում պարտադիր է ճաշակի հեղափոխություն: (Որևէ մեկը թող անուղեղի փութաջանությամբ չառարկի ու չհիշեցնի ստորաքարշ ասույթը, թե ճաշակին ընկեր չկա ու չմղի խնդիրը հերթական անմիտ ու անպտուղ շաղակրատանքի դաշտ): Հայաստանում թավշե, ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխությունը չի հաղթի, այդ աներևակայելի, չքնաղ, իրականություն դարձած երազանքը կցնդի, եթե Հայաստանի Հանրապետությունում շարունակվի տգիտության շքերթը, եթե հայկական եթերը, սկսած Հ1-ից, շարունակի մնալ թանկարժեք հագուստ կրող, բայց այնուամենայնիվ հակահիգիենիկ դեմքերով, անգրագետ, տգետ, անտաղանդ, ռաբիս ու անճաշակ մարդկանց տիրապետության տակ: Նայեք, թե ինչ է ցուցադրվում, ինչ բովանդակություն և որակ ունի ցուցադրվածը, առհասարակ՝ ինչ առնչություն կամ ընդհանրություն ունի մեր նպատակների, ձգտումների, երազանքների, հրաշքով հաջողություն գրանցած մեր հեղափոխության հետ»: