Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Այսօր Էլվիս Փրեսլիի ծննդյան օրն է

344
Երեքշաբթի, 08 հունվարի, 2019 թ., 15:00
Այսօր Էլվիս Փրեսլիի ծննդյան օրն է

Այսօր «Ռոքնռոլի արքա» Էլվիս Փրեսլիի ծննդյան օրն է: Նրա երաժշտական գործունեությունն սկսվել է 1954-ին, երբ սկսել է աշխատել Սեմ Ֆիլիփսի՝ Sun Records-ի հիմնադրի հետ։ Աշխատելով կիթառահար Սքոթի Մուրի և բասկիթառահար Բիլ Բլեքի հետ՝ Փրեսլին դարձավ ռոք երաժշտության վաղ տարածողներից մեկը։ Փրեսլիի առաջին RCA ձայներիզը՝ «Heartbreak Hotel» լույս է տեսել 1956-ի հունվարին և դարձել է ԱՄՆ-ի համար մեկ հիթը։ Նա դարձավ ռոքնռոլի արքան մի շարք հեռուստահաղորդումներից և հիթ-շքերթներից հետո։ Փրեսլին 20-րդ դարի ամենաճանաչված ու սիրված կերպարներից մեկն է: Նա իր ուժերը փորձել է նաև կինոյում: 1956-ին նոյեմբերին նկարահանվել է «Love Me Tender» ֆիլմում: Ըստ հայտնի «Ռոլլինգ Սթոոն» ամսագրի՝ «Բոլոր ժամանակների լավագույն կատարողներ»-ի շարքում Փրեսլին զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:

Այսօր Էլվիս Փրեսլիի ծննդյան օրն է
Այսօր Էլվիս Փրեսլիի ծննդյան օրն է
Այսօր Էլվիս Փրեսլիի ծննդյան օրն է
Այսօր Էլվիս Փրեսլիի ծննդյան օրն է