Երևան`   +25 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.

«Ես ոչ ոքի չեմ սպանել». Կարագանդայում սպանության մեջ կասկածվող երիտասարդը տեսանյութ է հրապարակել

258
Երկուշաբթի, 07 հունվարի, 2019 թ., 22:10
«Ես ոչ ոքի չեմ սպանել». Կարագանդայում սպանության մեջ կասկածվող երիտասարդը տեսանյութ է հրապարակել

Կարագանդայում հունվարի 1-ի գիշերը սպանության մեջ կասկածանքով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը համացանցում տեսանյութ է հրապարակել՝ հայտարարելով, որ ինքը ոչ ոքի չի սպանել: Նա նաև հայտնել է, որ պատրաստ է հանձնվել Ղազախստանի Հանրապետության իշխանություններինէ խնդրելով ապահովել իր անվտանգությունը: «Ես Նարեկ Հովնանի Գուրուրյանն եմ՝ ծնված 1997 թվականի մարտի 30-ին: Առաջին հերթին, իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածի ընտանիքին։ Ցանկանում եմ ասել, որ ոչ ոքի չեմ սպանել, իսկ այդ չարաբաստիկ գիշերը ես «Հին Հռոմ» ռեստորանում մասնակցել եմ զանգվածային ծեծկռտուքին, սակայն ոչ ոքի չեմ սպանել: Ես պատրաստ եմ հանձնվել Ղազախստանի Հանրապետության իշխանություններին և խնդրում եմ իշխանություններին ապահովել իմ անվտանգությունը և արդար հետաքննություն անցկացնել: Մանրամասները՝ տեսանյութում: