Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ադրբեջանը 2018-ին 63 մլն դոլարի զենք է գնել Թուրքիայից

1178
Երկուշաբթի, 07 հունվարի, 2019 թ., 16:25
Ադրբեջանը 2018-ին 63 մլն դոլարի զենք է գնել Թուրքիայից

Ադրբեջանը նախորդ տարի 85,7%-ով ավելացրել է թուրքական արտադրության ռազմական և ավիացիոն արտադրանքի ներմուծումը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Թուրքիայի արտահանողների ասոցիացիայի (TİM) հայտարարությունը:

«Եթե 2017-ին ռազմական և ավիացիոն արտադրանքի արտահանումը Թուրքիայից Ադրբեջան կազմել է 34143 միլիոն դոլար, ապա 2018-ին՝ 63409 միլիոն դոլար»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ թուրքական արտադրության ռազմական և ավիացիոն արտադրանքի արտահանումը 2018-ին կազմել է 2035 միլիարդ դոլար, ինչը 17-ով ավելի է, քան 2017-ին: