Երևան`   +2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ.

Ծեծկռտուք Երևանում. մասնակիցների թվում են դասախոս, մանկապարտեզի մանկավարժ, դպրոցականներ ու ուսանողներ

218
Երկուշաբթի, 07 հունվարի, 2019 թ., 15:25
Ծեծկռտուք Երևանում. մասնակիցների թվում են դասախոս, մանկապարտեզի մանկավարժ, դպրոցականներ ու ուսանողներ

Երեկ՝ հունվարի 6-ին, ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 23/3 և 23/2 շենքերի միջև ընկած տարածքում մի խումբ երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունենում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Կոմիտասի պողոտայի 23/2 շենքի բակում վիճաբանության ժամանակ նույն շենքի բնակիչ, 17-ամյա Մ. Ղ.-ն, ով սովորում է Երևանում գործող վարժարաններից մեկում, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 15-ամյա Մ.Ա.-ն, ով սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 9-րդ դասարանում, Երևանի բնակիչ, 15-ամյա Ա.Մ.-ն, ով սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 9-րդ դասարանում, Երևանի բնակիչ, 15-ամյա Ա.Ս.-ն, ով սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 9-րդ դասարանում, Երևանի բնակիչ, 17-ամյա Ա.Բ.-ն, ով սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում, Երևանի բնակիչ, 15-ամյա Մ.Բ.-ն, ով սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 9-րդ դասարանում, Երևանի բնակիչ, 40-ամյա Նելլի Մոիսեևան, ով աշխատում է Երևանում գործող մանկապարտեզներից մեկում և Երևանի բնակիչ, 51-ամյա Սամվել Բաբասյանը, ով աշխատում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, որպես դասախոս, քարերով, փայտերով, ձեռքերով ու ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: