Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.

5 ամսական երեխայի մահվան համար հայրը մեղադրում է բժշկին

330
Կիրակի, 06 հունվարի, 2019 թ., 20:50
5 ամսական երեխայի մահվան համար հայրը մեղադրում է բժշկին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, Գյումրի քաղաքի Ոստիկանության Կումայրիի բաժին է դիմել Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Սարգիս Միքայելյանը և հայտնել, որ հունվարի 4-ին, ժամը 19։00-ի սահմաններում իր դուստրը՝ 5 ամսական Մարի Միքայելյանը, Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում մահացել է։ Աղբյուրի տվյալներով՝ հայրը երեխայի մահվան համար մեղադրում է նշված հիվանդանոցի բժիշկներից Հասմիկ Խաչատրյանին, ով, ըստ Ս. Միքայելյանի հայտարարության, կատարել է պարտականությունների թերի աշխատանք, ինչն էլ պատճառ է դարձել երեխայի մահվան։

Ոստիկանության Կումայրիի բաժնում ստացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազության Շիրակի մարզի դատախազություն՝ ըստ ենթակայության ուղարկելու համար։