Երևան`   -2 °C
Այսօր`   Կիրակի, 20 հունվարի, 2019 թ.

Արարատի մարզում 27-ամյա երիտասարդը մեքենայից կրակոցներ է արձակել քաղաքացիների ուղղությամբ. կան վիրավորներ

371
Կիրակի, 06 հունվարի, 2019 թ., 12:10
Արարատի մարզում 27-ամյա երիտասարդը մեքենայից կրակոցներ է արձակել քաղաքացիների ուղղությամբ. կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 5-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի՝ Բանավանի 4-րդ շենքին հարակից տարածքում կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կրակոցների հետևանքով Հ. Սիմոնյանի որդին՝ նույն թաղամասի բնակիչ, 32-ամյա Սարուխան Սիմոնյանը, ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք։

Կրակոցներից մեկն էլ դիպել է նույն Բանավանի բնակիչ՝ 60-ամյա Սամվել Գասպարյանի ձախ ձեռքին։ Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի փամփուշտի 2 պարկուճ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: