Բրազիլիան անկարգությունները կանխելու համար զորք է ուղարկել երկրի հյուսիս
2890
Կիրակի, 06 հունվարի, 2019 թ., 12:00
![]() Բրազիլիայի իշխանությունները հայտարարել են, որ երկրի հյուսիսային Ֆորտալեզա քաղաք մոտ 300 զինծառայող կուղարկվի, ովքեր կպայքարեն աճող հանցավոր բռնության դեմ, հաղորդում է Al Jazeera-ն: Զինծառայողները կհսկեն քաղաքն ու ողջ Սեարա նահանգը, որպեսզի կանխեն խանութների, բանկերի և ավտոբուսների վրա հարձակումները: Երկրի արդարադատության նախարարությունը կոչ է արել հատուկ գործողություններ իրականացնել՝ այս շաբաթ գրանցված տասնյակ հարձակումներից հետո: Այդ հարձակումները, տեղի լրատվամիջոցների խոսքով, ուղղված են բանտերում նոր կոշտ միջոցների դեմ: Երկրի իշխանությունները որոշել են զորք մտցնել նախագահ Ժայիր Բոլսոնարուի երդմնակալության արարողությունից մի քանի օր անց, ով ընտրվել էր այդ պաշտոնին՝ երկրում հանցավորության դեմ պայքարի խոստումով: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
