Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Արմենակ Մնջոյանի բաց նամակը՝ 2014-ին

807
Կիրակի, 06 հունվարի, 2019 թ., 00:15
Արմենակ Մնջոյանի բաց նամակը՝ 2014-ին

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Դրոյի» գործով 1996-ին մահապատժի դատապարտված, իսկ 2003-ին մահապատիժը ցմահ ազատազրկմամբ փոխարինված Արմենակ Մնջոյանի՝ 2014թ. բաց նամակը.

«Ուստիև դիմում եմ Ձեզ իմ վաղաժամկետ ազատ արձակման խնդիրը ներկայացնել ՀՀ Նախագահ Ս․ Սարգսյանին և անմիջապես ինձ ազատ արձակելով վերականգնել Սահմանադրությամբ ամրագրված իմ քաղաքացիական իրավունքները։ Միևնույն ժամանակ պնդում եմ, որ հրաժարվում եմ ռեժիմային փոփոխութոյւնների հերթական մանիպուլիացիայից՝ գերադասելով մահապատժի կիրառումը։

Եվ այսպես՝ Ազատություն կամ Մահ, ինքներդ որոշեք․․․

Ու քանի որ նամակս անկեղծ է ու ոչ երկիմաստ, հենց այդ անկեղծությամբ էլ նշում եմ, որ այս դժոխային քսան տարիների բանտային կալանքի ընթացքում այն բոլոր ստորացումներն ու նվաստացումները, հալածանքներն ու խոշտանգումները, որոնք շարունակաբար կրել եմ, երբևէ պատճառ չի հանդիսացել ատելությամբ լցվելու իրար հաջորդող պատվիրատու իշխանությանց հանդեպ։ Դեռ ճիշտ հակառակը՝ նրանց ընդունել եմ, որպես Աստծո կողմից ընտրված գործիքների, որոնց միջոցով Ամենա Բարձրյալ Տերն ինձ զտել, հղկել, մաքրել ու ժամ առ ժամ նմանեցրել է իր Միածին Որդուն։ Աստված երբեմն չարերին թույլ է տալիս հաջողություններ ունենալ իրենց անօրեն գործերի մեջ, որպեսզի առաքիններին սովորեցնի վշտերն ու ցավը, զրկանքներն ու կորուստները արիաբար կրել, ինչով նրանց վարձն ու փառքն է աճեցնում»։