Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

Ցուցարարները Փարիզում լողացող ռեստորան են հրդեհել

1067
Շաբաթ, 05 հունվարի, 2019 թ., 22:05
Ցուցարարները Փարիզում լողացող ռեստորան են հրդեհել

«Դեղին բաճկոնավորներն» այսօրվա ցույցի ժամանակ լողացող ռեստորան են հրդեհել, այս մասին հայտնում է BFM TV-ն: Ֆրանսիայի ՆԳ նախարարը՝ օրենքը հարգելու և պատասխանատվության կոչ է արել ցուցարարներին:

Ավելի վաղ ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ, երբ ոստիկանական վարչության շենքի մոտ բախում էր տեղի ունեցել իրավապահների ու ցուցարարների միջև:

Այս պահի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասնում է 100-ի: