Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Մագնիտոգորսկում փրկված երեխան սկսել է ինքնուրույն շնչել

1231
Շաբաթ, 05 հունվարի, 2019 թ., 17:15
Մագնիտոգորսկում փրկված երեխան սկսել է ինքնուրույն շնչել

Բնակելի շենքի փլուզման հետևանքով Մագնիտոգորսկից Մոսկվա տեղափոխված երեխայի վիճակը գնահատվում է կայուն. վերջին 24 ժամվա ընթացքում բժիշկները նրան արհեստական շնչառությունից հասցրել են մինչև ինքնուրույն շնչառության, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ Առողջապահության նախարարության մամլո ծառայությանը:
«Չորս օր շարունակ 10 ամսական Վանյա Ֆոքինը Մոսկվայի Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ​​ինստիտուտի առաջատար մասնագետների հսկողության տակ է: Վերջին 24 ժամվա ընթացքում փոքրիկը հաջողությամբ շնչել և արտաշնչել է ինքնուրույն: Բժիշկները շարունակում են շուրջօրյա վերահսկողության տակ պահել երեխայի վիճակը»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ի գիշերը Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում բազմաբնակարան շենքի մուտքի փլուզման հետևանքով զոհվել է 39 մարդ: