Ղազախստանում 3 հայ կասկածվում է սպանության համար
Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ 23-ամյա երիտասարդ է սպանվել։ Կասկածյալ Նարեկ Գուրուրյանի (ծնված 1997թ.) նկատմամբ հանրապետական հետախուզում է հայտարարվել։ Եվս 3 ձերբակալվածների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտնում է Nur.kz-ն։ «Ոստիկանության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է 3 տղամարդ՝ Մալխասյան Թորգոմ Մանվելի, Մալխասյան Սոխակ Սամվելի և Նադիրբեկով Քայիր Խամիտովիչ: Վերջինները կասկածվում են ծանր հանցանք կատարելու համար: Դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը: Ինչպես նաև հետախուզում է հայտարարվել Գուրուրյան Նարեկի նկատմամբ»,- ասվում է Կարագանդայի մարզի ոստիկանության հաղորդագրության մեջ: Նշենք, որ վերոնշյալ ռեստորանի մոտ ծեծկռտուք էր տեղի ունեցել Ամանորի միջոցառման ժամանակ: Ծեծկռտուքի հետևանքով մահացել էր Կարագանդայի 23-ամյա բնակիչը: |
Ռուսաստանը կրկին հարվածել է Օդեսային․ կան տուժածներ (լուսանկար)
11811:06Բռնազավթված Քարվաճառում բեռնատարն ընկել է ձորը. կա զոհ
98Երեկ, 17:36Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով 19 մարդ է զոհվել (տեսանյութ)
405Երեկ, 11:06ՌԴ-ում ծառն ընկել է 5 տարեկան երեխայի վրա․ նա տեղում մահացել է (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել) (տեսանյութ)
260Երեկ, 10:18Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել
15730.04.2024, 22:18Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է
14930.04.2024, 21:54