Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը Երևանում քննարկում են անցկացրել

3784
Շաբաթ, 29 դեկտեմբերի, 2018 թ., 13:50
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը Երևանում քննարկում են անցկացրել

Արցախի նախագահի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ԱՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին երեկոյան Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Քննարկվել են ՀՀ և ԱՀ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ամփոփել են 2018 թվականի արդյունքները և հատուկ անդրադարձ կատարել 2019 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման խնդիրներին: