Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հայաստանի և Բելառուսի մշակույթի նախարարությունների միջև համաձայնեցված փոխգործակցության ծրագիր է ստորագրվել

376
Ուրբաթ, 28 դեկտեմբերի, 2018 թ., 23:25
Հայաստանի և Բելառուսի մշակույթի նախարարությունների միջև համաձայնեցված փոխգործակցության ծրագիր է ստորագրվել

Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև համաձայնեցված՝ 2019-2022թթ. համար փոխգործակցության ծրագրի ստորագրման արարողությունը։ Հայկական կողմից ծրագիրը ստորագրեց Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը, բելառուսական կողմից՝ մշակույթի նախարար Յուրի Բոնդարը)։

Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվեց ծրագրով նախատեսված միջոցառումների (փոխադարձության սկզբունքով ազգային մշակույթի և կինոյի օրեր, թատրոնների և երաժշտական, պարային համույթների հյուրախաղեր և այլն) կարևորությունը՝ երկկողմ փոխգործակցության խթանման ներքո։

2019 թվականին Բելառուսում նախատեսվող՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին նվիրված միջոցառումների համատեքստում անդրադարձ կատարվեց դեսպանության և ԲՀ մշակույթի նախարարության հետագա փոխգործակցության հարցերին։