Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Այսօր կինոյի միջազգային օրն է

832
Ուրբաթ, 28 դեկտեմբերի, 2018 թ., 13:20
Այսօր կինոյի միջազգային օրն է

Այսօր աշխարհում նշվում է կինոյի միջազգային օրը: 1895-ի դեկտեմբերի 28-ին ֆրանսիացի Լյումեր եղբայները Փարիզում հանրությանը ցուցադրեցին առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Գնացքի ժամանումը Լա Սոտա կայարան»: «Գնացքի ժամանումը Լա Սոտա կայարան»-ն առաջին ֆիլմն էր, որը ցուցադրվեց հանրությանը գումարի դիմաց: Ֆիլմի ցուցադրումն իսկական խուճապ առաջացրեց կինոդիտողների մոտ: Կինոդիտման մասնակիցները ցուցադրման ժամանակ դահլիճից խուճապահար դուրս են վազում՝ կարծելով, որ գնացքն իրենց վրա է ընթանում: Հենց այդ օրվանից դեկտեմբերի 28-ը նշվում է որպես կինոյի միջազգային օր: Մարտի 22-ին Փարիզում Լյումեր եղբայրները պատմության մեջ առաջին անգամ մեծ էկրանով ցուցադրեցին «Բանվորների ելքը ֆաբրիկայից» կարճամետրաժ ֆիլմը:

Հայաստանում առաջին կինոնկարահանումներն արվել են 1907–1914 թվականներին։ Հայկական կինոյի սկզբնավորումը նշանավորվել է «Խորհրդային Հայաստան» (1924 թվական) վավերագրական և Համո Բեկնազարյանի «Նամուս» (1925 թվական) գեղարվեստական ֆիլմերով։