Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նորընտիր տնօրենը քաշքշուկի մեջ է ընկել. «Հրապարակ»

267
Հինգշաբթի, 27 դեկտեմբերի, 2018 թ., 09:35
«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նորընտիր տնօրենը քաշքշուկի մեջ է ընկել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. ««Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նորընտիր տնօրեն Արման Հովակիմյանը կրկին քաշքշուկի մեջ է ընկել: Վերջերս հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքի վարիչն է դատի տվել, քանի որ տնօրենը նոր աշխատող է ընդունել՝ Պավել Մատինյանին, որին ներկայացնելիս ասել է՝ ծանոթացեք, ձեր բաժանմունքի ապագա վարիչն է, ու պահանջել է Սուսաննա Սիմոնյանին՝ ազատվելու դիմում գրել: Ըստ աշխատակիցների, նոր մասնագետը, առանց հրամանի, դեղատոմսերի տակ դրել է իր ստորագրությունը, այդ թվում՝ նարկոտիկների:

Սիմոնյանը դիմել է իրավապահներին: Մենք կապվեցինք նրա հետ, բայց նա հրաժարվեց խոսել, ասաց՝ եթե կարիք ունենար հրապարակայնացնել, անձամբ կնախաձեռներ․ «Այս պահին խորհրդակցում եմ իրավապահների հետ»:

Մանրամասները՝ թերթի համարում: