Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Այսօր Կարեն Ջանգիրովի մահվան տարելիցն է

410
Չորեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2018 թ., 17:15
Այսօր Կարեն Ջանգիրովի մահվան տարելիցն է

Այսօր հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանգիրովի հիշատակի օրն է: Արտիստը ծնվել է 1948թ. մարտի 15-ն՝ Բաքվում:

1971 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ 1982 թվականից աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Աշխատել է նաև Երևանի պետական դրամատիկական և Փոսի թատրոններում։

Խաղացել է բազմաթիվ թատերական դերեր

Բերանժե՝ «Թագավորը մահանում է»
Անցորդ՝ «Բալենու այգի»
Բազիլ՝ «Ֆիգարոյի ամուսնությունը»
Սերեբրյակով՝ «Քեռի Վանյա»
Վիրտուոզ՝ «Ավտոբուս»
Ալֆրեդ Իլ՝ «Ծեր տիկնոջ այցը»

1972 թվականից նկարահանվել է ֆիլմերում

«Վերադարձ»
«Քաոս» (Միքայել)
Մարդն «Օլիմպոսից»
«Երկունք»
«Ռայկոմի քարտուղարը»
«Արևիկ»
«Երջանկության մեխանիկան»
«Հրդեհ»
«Խնձորի այգին»
«Անապատ»
«Որտե՞ղ էիր, մարդ աստծո»
«Ոտքի, դատարանն է գալիս»
«Ճանապարհորդություն»
«Քրմուհին» (քրմուհու հայրը)
«Վանա ծովուն արշալույսը» (Կարապետ)
Թևանիկ, 2014

Ստացել է մի շարք պարգևներ.

Ստանիսլավսկու և Վախթանգովի ֆոնդի գլխավոր մրցանակ, 1993
«Մարդը Օլիմպոսից» ֆիլմում Հրանտի դերակատարման համար Կույբիշևի համամիութենական կինոփառատոնի «Տղամարդու լավագույն դերակատարման համար» մրցանակ, 1975
«Ավտոբուս» ֆիլմում Վիրտուոզի դերակատարման համար Սոֆիայի միջազգային թատերական փառատոնի «Տղամարդու լավագույն դերակատարման համար» մրցանակ, 1989

Կարեն Ջանգիրովը մահացել 2014 թ. դեկտեմբերի 26-ին՝ Երևանում: