Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ծիծաղեցնելն ավելի դժվար է, քան լացացնելը». այսօր Կիմ Երիցյանի հիշատակի օրն է

552
Չորեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2018 թ., 15:15
«Ծիծաղեցնելն ավելի դժվար է, քան լացացնելը». այսօր Կիմ Երիցյանի հիշատակի օրն է

Հայ անվանի դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանը ծնվել է 1930թ. նոյեմբերի 22-ին Թբիլիսիում:1951-ին տեղափոխվել է Երևան, ընդունվել Պոլիտեխնիկական ինստիտուտ: Մեկ տարի անց մասնակցում է գեղարվեստաթատերական ինստիտուտի քննություններին և ընդունվում: 1955-ից, տակավին ուսանող, սկսում է խաղալ Մայր թատրոնում: Առաջին դերը կինոյում «Տիրացուն» էր՝ «Նվագախմբի տղաներ»-ը ֆիլմում: Երիցյանը յուրօրինակ տպավորիչ գունեղությամբ կերտել է ու մարմնավորել 100-ից ավելի դերեր։

Այսօր սիրված դերասանի հիշատակի օրն է:

«Սիրահարված եմ հումորին և մինչև կյանքիս վերջը չեմ դավաճանի իմ սիրո առարկային, որովհետև ծիծաղեցնելն ավելի դժվար է, քան լացացնելը: Երկուսն էլ ինձ համար հարազատ են և առանց մեկը մյուսի չեն կարող գոյություն ունենալ»,- իր կենդանության օրոք ասել է սիրված դերասանը:

Դերերը ֆիլմերում.

1960 - Նվագախմբի տղաները - Կիրակոս
1964 - Շրթներկ N 4 - Արմեն
1969 - Սուտլիկ որսկանը - սուտլիկ
1973 - Քաոս - Մոսիկո
1974 - Մարդն «Օլիմպոսից» - դրվագ
1982 - Պատահար հուլիսին
1984 - Հող և ոսկի - Սերոժ
1980 - Ստանիսլավ Ստրատիևի Ավտոբուս- Ալդոմիրեց
1997 - Հարսնացուն Ջերմուկից

Կիմ Երիցյանը մահացել է 2010 թվ. դեկտեմբերի 26-ին՝ Երևանում: