Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հայրենիքի մասերը ոսոխի ճիրաններում թողնելիս մշտապես մշակույթով ենք հատուցել». Սամվել Կարապետյան

312
Ուրբաթ, 28 դեկտեմբերի, 2018 թ., 04:05
«Հայրենիքի մասերը ոսոխի ճիրաններում թողնելիս մշտապես մշակույթով ենք հատուցել». Սամվել Կարապետյան

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2005թ. Հին Ջուղայի գերեզմանոցի ոչնչացումից դեռ կես դար առաջ՝ 1950-ական թթ. կեսերին, ժողովուրդների եղբայրությամբ փայլող Խորհրդային Միությունում ադրբեջանական թուրքերը Ջուղայի ճակատագրին էին արժանացրել դարեր իշխանանիստ Ծար ավանի (Քարվաճառի շրջան) միջնադարյան գերեզմանոցները և ո՛չ ավել ո՛չ պակաս՝ մասնատված և շինանյութի վերածված քարերն օգտագործել դպրոցի կառուցման մեջ: Ահավասիկ ցարդ շենքի զանազան հատվածներում երևացող մի խումբ բեկորներ, որ ինչպես պարզվեց պատկանում են մեկ խաչքարի (գոնե վարդյակը երեք բեկորների մեկտեղմամբ մեծ մասով ամբողջացավ): Հայրենիքի մասերը ոսոխի ճիրաններում թողնելիս մշտապես մշակույթով ենք հատուցել և ուրեմն փառք 1993թ. շրջանն ազատագրած մեր անմահ ռազմիկներին, այլապես այս բեկորներն էլ ադրբեջանական թուրքերը պիտի աղային այնպես, ինչպես խճազանգվածի վերածեցին Հին Ջուղայի աշխարհահռչակ գերեզմանոցի խաչքարերը»: