Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Համառորեն առաջարկում եմ...». Համլետ Պետրոսյանը` Լիլիթ Մակունցին

353
Չորեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2018 թ., 10:10
«Համառորեն առաջարկում եմ...». Համլետ Պետրոսյանը` Լիլիթ Մակունցին

Պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համառորեն առաջարկում եմ:

Տիկին Մակունցին մի քանի ամիս առաջ առաջարկեցի մի ներածական կուրս՝ մշակութային քաղաքականության և մշակութային ժառանգության վերաբերյալ: Չարձագանքեց: Նորից եմ պնդում: «Մշակութային քաղաքականություն և մշակութային ժառանգություն». հիմնական թեմաները՝
1. Մշակութային քաղաքականության սահմանումները:
2. Մշակութային քաղաքականության մոդելները.
հատուկ քննարկում. մշակութային քաղաքականության մոդելներն ըստ պետական մասնակցության. պետությունը որպես ոգևորող, պատրոն, ճարտարապետ, ինժեներ:
3. Մշակութային քաղաքականության հիմնաձևերը. հատուկ քննարկում. պահպանությամբ տարվելը, «մշակույթի թանգարանայնացումը» և դրա վնասները:
4. Երկու դաս Ֆրանսիայի մշակութային քաղաքականությունից՝ Անդրե Մալրո և Ժակ Լանգ.
հատուկ քննարկում. մշակույթը բոլորի համար, մշակույթը յուրաքանչյուրի համար, ամեն ինչ մշակութային է:
5. Մշակութային քաղաքականությունը Հայաստանում. բնութագրման փորձ.
հատուկ քննարկում. ինքության պահպանություն և մշակութային դեմոկրատացում. հակամետ խնդիրներ:
6. Մշակութային ժառանգություն. բնորոշումները. ՅՈՒՆԵՍԿՕ, գոյաբանական, իմացաբանական, սոցիո-մշակութային:
7. Մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված միջազգային հռչակագրերը.
հատուկ քննարկում. մշակութային ժառանգության պահպանությունը ռազմական կոնֆլիկտների ժամանակ. Հաագայի 1954թ. հռչակագիրը և նրա արձանագրությունները:
8. Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկերը. կազմելու սկզբունքները, չափանիշային համակարգերը, հայ մշակութային ժառանգության ներկայացվածությունը.
հատուկ քննարկում. համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում հայկական և ադրբեջանական անվանումների ընդգրկման պատմությունից:
9. Մշակութային ժառանգության հետազոտությունը որպես գիտական համակարգ թե՞ մշակութային քաղաքականություն.
ամփոփիչ քննարկում. աղվանական մշակույթ, Տիգրանակերտ, մահմեդական հուշարձաններ»: