Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել «Տոն՝ վրձնով» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը

505
Երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ., 22:05
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել «Տոն՝ վրձնով» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել միության նկարչության դասարանի սաների՝ «Տոն՝ վրձնով» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը (դասարանի ուսուցիչ՝ գեղանկարիչ Հասմիկ Գասպարյան): Ավանդույթի համաձայն նկարչության դասարանի սաները տարեվերջին ներկայանում են իրենց աշխատանքներով. այս անգամ ցուցահանդեսին ներկայացվել էին սաների ձմեռային և ամանորյա թեմաներով աշխատանքները:

«Շատ ուրախ եմ, որ տարին ամփոփում ենք մեր միության սաների աշխատանքների ցուցահանդեսով: Շնորհավորում եմ և ցանկանում ստեղծագործական վառ երևակայություն բոլորիդ»,- իր խոսքում ընդգծել է ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարությունյանը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունվարի 19-ը»: