Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Կրակով քաղաքի ղեկավարը բնակիչներին և հյուրերին բաժանում է փոքր նշխար-կարկանդակներ». Ռուբեն Շուխյան

370
Երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ., 04:10
«Կրակով քաղաքի ղեկավարը բնակիչներին և հյուրերին բաժանում է փոքր նշխար-կարկանդակներ». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրակովը հետաքրքիր և կայացած ավանդույթների քաղաք է: Օրինակ, Սուրբ Ծննդյան տոներին նախորդող օրը քաղաքի ղեկավարը, Կրակովի արքեպիսկոպոսի հատուկ արարողակարգից հետո, կենտրոնական հրապարակում քաղաքի բնակիչներին և հյուրերին բաժանում է փոքր նշխար-կարկանդակներ՝ սուրբծննդյան և ամանորյա բարեմաղթանքներ հղելով բոլորին: Ի դեպ, Կրակովը և բնակչությամբ, և տարածքով Երևանի չափ է: Ունի 18 ինքնավար համայնքներ և մեկ քաղաքային խորհուրդ, իսկ քաղաքի փաստացի ղեկավարը Կրակովի նախագահն է (պրեզիդենտը), որը ընտրվում է բնակիչների ուղիղ քվեարկությամբ՝ հինգ տարի ժամկետով:
Լուսանկարում Կրակովի ներկայիս նախագահ Յացեկ Մայխրովսկին է՝ սուրբծննդյան նշխարներ բաժանելու պահին: Մայխրովսկին պաշտոնավարում է 2002-ից և նրա մեծ ներդրումը քաղաքի տնտեսության կառավարման ոլորտում բարձր է գնահատվել՝ 2016-ին Լեհական քաղաքների ասոցիացիան նրան է շնորհել «Տեղական ինքնակառավարման օրինակելի ներկայացուցիչ» ամենամյա պատվավոր կոչումը»: