«Ձի գողացողին չեն դատում, դատում են ձու գողացողին». բաց նամակ՝ իրավապահներին
Ձի գողացողին չեն դատում, դատում են ձու գողացողին, իսկ այդ խղճուկ ձուն էլ գողացել է մայրը, որ այդ մի պատառով ոչ թե կշտացնի իր երեխաներին, այլ մի թեթև մեղմի նրանց քաղցը... Այդ երեխաները, որ մեր այսօրվա և վաղվա քաղաքացիներն են ու նաև սահմանը պաշտպանող զինվորը, ապրում են այնքան ծանր ու կիսաքաղց վիճակում, որ մայրը գայթակղվել է և ոչ թե գողացել, այլ թաքուն վերցրել է մի քանի հազար դրամ՝ երեխաների այդ օրվա հացը գնելու... Այս և նման անապահով ընտանիքների գոյությունը մեր երկրում իշխանությունների խարանն է, և ամոթ այն մարդկանց, ովքեր փոխանակ հետաքրքրվեին այդ ընտանիքի կարիքներով և հնարավորություն ստեղծեին աշխատելու և բավարար վաստակելու, գործ են հարուցել և սպառնում են 5 տարվա ազատազրկմամբ ընտանիքի կնոջը և մի քանի երեխաների մորը, իսկ նրա որդին ծառայում է հայոց բանակում և պաշտպանում է Հայրենիքը: Ես գողությունը՝ որպես մեղք և հանցագործություն, բնավ չեմ պաշտպանում կամ արդարացնում, բայց, ինչպես մայրս էր ասում, իր քաղցած երեխային հաց տանելու համար ամենաարդար գահընկեց թագավորն էլ կգողանա այդ հացը: Համաներում արվեց Հայաստանում, մի՞թե չէր կարելի այս կին-մորը ևս արդարացնել: Իրավապա՛հ մարմիններ, մոռացե՛ք նախկին իշխանությունների օրոք վարած ձեր «արդար» դատապարտումները. մանր գործերը բացահայտելով և դատապարտելով՝ տպավորություն էր ստեղծվում, թե իբր գործ է արվում: Դե՛, բռնե’ք ու դատապարտե՛ք վերից վար իշխանության այն ներկայացուցիչներին և նրանց հարազատներին, ովքեր ակնհայտորեն թալանել են երկիրն ու ժողովրդին, այդ ողջ ունեցվածքը յուրացրել ու երկրից դուրս են տարել: Անուններն ու նրանց հասցենե՞րը չգիտեք. հարցրե՛ք Հայաստանի ցանկացած քաղաքացու և անսխալ կիմանաք այդ հանցագործների ամբողջական ցուցակը: Իսկ հիմա, առանց երկար բարակ դատարան-դատարան խաղալու, կարծում են պետք է ազա՛տ արձակել զինվորի մորը, և փոխհատուցել հայ զինվորին հասցված բարոյական վնասի համար: Եվ բնավ պետք չէ սպասել վարչապետից ներման հրահանգ, դուք ձեր խղճի մտոք և «օրենքը բոլորի համար է» սկզբունքով առաջնորդվեք: Գրող, հրապարակախոս Մարի Բարսեղյան-Խանջյան |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30